ԲԴԽ-ի առաջ իրավիճակը լարվում է

ԲԴԽ-ի առաջ իրավիճակը լարվում է

Այս պահին ԲԴԽ շենքի առաջ ավելանում է ցուցարարների եւ նաեւ ոստիկանների թվաքանակը։ Եկողներին դիմավորում են ծափերով։ Այստեղ է վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը։ Նա ուղիղ եթեր է մտնել Ֆեյսբուքի ցանցով եւ կոչ է անում քաղաքացիներին գալ ԲԴԽ շենքի մոտ, աջակցելու ցուցարարներին։

Իսկ ներսում դատավորների թեկնածուների քննության հարցազրույցի փուլն է։ Ցուցարարները պահանջում են ԲԴԽ նախագահի հրաժարականը։ Նրանք նաեւ կոչ են անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհապաղ իրականացնել անցումային արդարադատություն։

Շենքի մուտքի մոտ էր նաեւ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։ «Հրապարակ»-ին նա ասաց, որ ակցիան իր համար անսպասելի էր։ Այլ հարցերի չպատասխանեց։