Էն օրը, երբ կապացուցվի, որ ճնշում եղել է հոգաբարձուների խորհրդի որևէ անդամի վրա, էդ օրը ես հրաժարական կտամ

Էն օրը, երբ կապացուցվի, որ ճնշում եղել է հոգաբարձուների խորհրդի որևէ անդամի վրա, էդ օրը ես հրաժարական կտամ

Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակի մասին հարցին, թե բաղը համալսարանի խորհուրդը քննարկելու է Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։ Արդեն ակցիաներ են իրականացվում՝ ի պաշտպանություն Արամ Սիմոնյանի` նշելով, որ այս ամենը ՍԻիոնյանի դեմ արվում է քաղաքական նպատակներով։ Բացի այդ, խոսակցություններ կան, որ ուժային կառույցների կողմից ճնշումներ են գործադրվում խորհրդի անդամների վրա, որ նրանց կանչում են ԱԱԾ ու ցուցում են տալիս Արամ Սիմոնյանի օգտին չքվեարկել։

«Էն օրը, երբ կապացուցվի, որ որևէ ոստիկանական կամ ԱԱԾ-ականի կողմից ճնշում եղել է հոգաբարձունրի խորհրդի որևէ անդամի վրա, էդ օրը ես հրաժարական կտամ»,-ի պատասխան՝ ասաց պարոն Հարությունյանը։

Դիտարկմանը, թե իր կողմից է ճնշում եղել, ինքն էլ էր հորդորել Արամ Սիմոնյանին, որ հրաժարական տա, պարոն Հարությունյանը հիշեցրեց, որ ինքը ոլորտի պատասխանատուն է և իր մտահոգությունների մասին կարող է և խոսել։ «Ես մի բան կարող եմ ասել, որ էդ «ասում են»-ները կարելի է ստուգել։ Դուք էս օրերին որևէ խորհրդի անդամի հետ խոսե՞լ եք»,-ասաց նա։

Hraparak.am-ի հարցին, թե ինչպե՞ս է ապացուցելու, ինչո՞վ համոզված լինենք, որ իսկապես ճնշումներ չեն եղել խորհրդի անդամների վրա, Հարությունյանն ասաց․ «Որովհետև ես գիտեմ, որ էդպիսի բան չկա, ես գեթ կիսատ, մեկ տոկոսանոց ապացույց չունեմ, որ էդպիսի ճնշում եղել է»։