ԱՊՀ-ում պետական հիմնարկությունները Zoom-ից օգտվել չեն կարողանա 

ԱՊՀ-ում պետական հիմնարկությունները Zoom-ից օգտվել չեն կարողանա 

Zoom Video Communications Inc ընկերությունը արգելել է իր ներկայացուցիչներին վաճառել օնլայն կոնֆերանսների հասանելիություն ռուսական պետական հաստատություններին եւ ընկերություններին։ Այս մասին գրում է «Коммерсантъ» պարբերականը, վկայակոչելով Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում ընկերության ներկայացուցիչ «ՌայթԿոնֆ» ընկերության մարտի 31-ի թվակիր նամակը։

Նամակի իսկությունը հաստատվել է «ՌայթԿոնֆի» նախագահ Անդրեյ Պետրենկոյի կողմից։ Արգելքը, ընդ որում տարածվում է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ ԱՊՀ անդամ երկրների պետական հաստատությունների վրա։ Ընկերությունից հավելյալ պարզաբանել են, որ խոսքը նոր պայմանագրերի մասին է, իսկ արդեն գործող պայմանագրերը կշարունակեն գործել։