Իրանին սպառնում են սանկցիաները խստացնել

Իրանին սպառնում են սանկցիաները խստացնել

Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները նախազգուշացրել են Իրանին խստացնել սանկցիաներ, եթե պարզվի, որ Թեհրանը Մոսկվային բալիստիկ հրթիռներ է փոխանցել։

Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը։ «Ինչպես մենք եւ մեր գործընկերները հստակ հասկացրել են «Յոթնյակի» խմբի գագաթնաժողովում եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում այս ամառ, մենք բոլորս պատրաստ ենք արագ եւ խիստ պատասխան տալու, եթե Իրանը շարունակի առաջ գնալ բալիստիկ հրթիռների փոխանցման հարցում, որը մեր կարծիքով կնշանակեր Ռուսաստանի զգալի զորեղացում Ուկրաինայի հետ պատերազմում»,- ասել է ամերիկացի դիվանագետը։