Ռուսները հարձակվել են Կիևի վրա

Ռուսները հարձակվել են Կիևի վրա

Անցած գիշեր անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կիևի վրա. քաղաքում գործել են հակաօդային պաշտպանության համակարգերը, հայտնել է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։

Նրա խոսքով՝ Կիևի Սվյատոշինսկի թաղամասում բեկորների անկման հետևանքով հրդեհ է բռնկվել 16 հարկանի բնակելի շենքում։ 

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտարարել է, որ «ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել 50 քմ տարածքում», և հրդեհը մարվել է։ Շենքի երկու հարկի բնակարանները մասնակիորեն ավերվել են են, մարդիկ են տարհանվել:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ երկու մարդ վիրավորվել է։

Բացի այդ, քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավարը հայտնել է, որ Կիևի Սոլոմենսկի շրջանում բեկորներ են ընկել բնակելի թաղամասի վրա, մի քանի տներում կոտրվել են ապակիներ, վնասվել են մեքենաներ։ 

Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Պոպկոն հավելել է, որ բեկորներ են ընկել նաև Դնեպրի շրջանում։