Ադրբեջանը գնել է գազային ընկերություններ Թուրքիայում

Ադրբեջանը գնել է գազային ընկերություններ Թուրքիայում

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝  SOCAR-ը, Թուրքիայում գնել է գազի վաճառքով զբաղվող երկու ընկերություն։ Այս մասին հայտնում է թուրքական Habertürk-ը։

Թուրքական Հակամենտաիրական վարչությունն ու Էներգետիկ շուկան կարգավորող վարչությունը արդեն տվել է համապատասխան արտոնագրեր, որոնցով Bursagaz եւ Kayserigaz ընկերությունները անցնում են ադրբեջանական ընկերությանը եւ իրավունք ստանում շարունակել իրականացնել գազի իրացման հետ կապված իրենց գործունեությունը։

Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայում գազի իրացմամբ զբաղվող մի քանի ընկերություններ վաճառվել են։ Գործարքը կկայանա մայիսի 29-ին։ Ընդհանուր արժեքը կազմում է 140 միլիոն դոլար։