Ինչպես են մրգերն հակազդում ծերունական դեպրեսիային․ գիտնականներ
Գիտնականները պարզել են, որ միջին տարիքում ամենօրյա սննդակարգում մեծ քանակությամբ մրգերի ներառումը նվազեցնում է արդեն տարեց հասակում ծերունական դեպրեսիա ունենալուց։ Այս մասին հայտնում է Health պարբերականը։
Հետազոտությունները պարզել են, որ տարեցների մոտ դեպրեսիայի տարածվածությունը տատանվում է 17,1 տոկոսից մինչեւ 34,4 տոկոսի։ Դա կապված է կյանքի որակի նվազման, տարատեսակ հիվանդություններով հիվանդանալու ռիսկի եւ հիվանադալիս մահվան հանդեպ ունեցած վախի աճի հետ։
Ընդ որում, աշխարհի տարբեր ռեգիոններում, կախված այն բանից, թե մարդը միջին տարիքում իր ամենօրյա սննդակարգում որքան միրգ է ներառել, հավանականությունը ծերունական դեպրեսիա ունենալու փոխվում է։
Սա գիտնականները բացատրում են այն բանով, որ մրգերն առհասարակ շատ օգտակար են մարդու օրգանիզմի վրա։ Դրանք օգնում են պահպանել բջիջները վնասվածքներից, ինչպես նաեւ մեղմացնում են նյարդային համակարգում նկատվող բորբոքային պրոցեսները։
Ուշագրավ է այն, որ բանջարեղենները, որոնք եւս օգտակար են օրգանիզմի համար, միայն հում վիճակում ունեն հակադեպրեսիոն ազդեցություն, իսկ վերամշակված վիճակում՝ ոչ։
Կարծիքներ