Կորոնավիրուսից Նյու-Յորքում 1 օրում 300 մարդ է մահացել

Կորոնավիրուսից Նյու-Յորքում 1 օրում 300 մարդ է մահացել

Նյու-Յորքում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1867 մարդ։ Այս մասին հայտնում է Ջ․ Հոպկինսի անվան համալսարանը։ Վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 6582 նոր վարակակիր։ Մահացել է այդ նույն ժամանակահատվածում՝ 300 մարդ։ Ընդհանուր առմամբ Նյու-Յորքում կորոնավիրուսով հիվանդների թիվը 57 159 է։ Հիվանդանոցներում բուժում է ստանում 11 739 մարդ։ ԱՄՆ-ում հիվանդացության թիվը մոտենում է 300 հազարի սահմանագծին։