Վիրավորանքներ են հնչեցրել և սուլել. ինչպե՞ս է արձագանքել Մեսսին

Վիրավորանքներ են հնչեցրել և սուլել. ինչպե՞ս է արձագանքել Մեսսին

Լիոնել Մեսսիի «Ինտեր Մայամիի» և մեքսիկական «Ամերիկա» ակումբի միջև ընկերական հանդիպման ժամանակ մեքսիկացի երկրպագուները վիրավորանքներ են հնչեցրել արգենտինացի աստղի հասցեին և սուլել նրան:

Մեսսին առաջին խաղակեսում գոլ է խփել ու ժեստերով պատասխանել. սկզբում «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրը մեջքով է կանգնել մեքսիկացիներին՝ ցույց տալով իր խորհրդանշական 10 համարի մարզաշապիկը, այնուհետև Լիոնելը երկրպագուներին երեք մատ է ցույց տվել՝ ակնարկելով Արգենտինայի երեք հաղթանակները աշխարհի չեմպիոնության պայքարում, իսկ հետո «զրո»՝ ի նշան Մեքսիկայի նման հաղթանակների բացակայության:

Ընկերական խաղը կայացել է Լաս Վեգասում։ Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի շատ հաջողությունն ուղեկցել է «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստներին: