Ի՞նչ իմաստ ունի հաջորդ փուլ անցնելը, եթե մենք խաղացող չունենք․ Գատուզո

Ի՞նչ իմաստ ունի հաջորդ փուլ անցնելը, եթե մենք խաղացող չունենք․ Գատուզո

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է Եվրոպա լիգայի առաջին դիմակայության շրջանակում իսպանական «Գրանադայից» կրած 2-0 հաշվով պարտության մասին «Գրանադայի դեմ խաղի ժամանակ էլ ավելի ակնհայտ դարձավ, որ ամեն դեպքում եզրափակիչ փուլում մենք արդյունավետ չենք գործում: Մենք պահեր ստեղծեցինք և, իհարկե, ավելիին էինք արժանի: Հիմա անիմաստ է խոսել հաջորդ փուլ դուրս գալու մասին, քանի որ առաջնայինը վնասվածքներից հետո խաղացողներին վերադարձնելու խնդիրն է առաջ եկել։Մենք նոր կորցրինք Մատեո Պոլիտանոյին, ուստի ի՞նչ իմաստ ունի հաջորդ փուլ անցնելը, եթե մենք խաղացող չունենք: Վաղը մեզ մնում է միայն հաշվել, թե ով է մնացել թիմում: Ներկայումս մեզ մոտ բացակայում է 10-11 խաղացող: Այդուհանդերձ չենք կարող այստեղ նստել ու լաց լինել, պարզապես պետք է լուծում գտնել, իսկ ծումներ կգտնենք կարծում եմ շատ մտածելուց հետո։ Ֆուտբոլում չկան բախտի կամ ճակատագրական պահեր, ամեն բան լինում է քո սեփական սխալներից։ Մենք ինքներս թույլ տվեցինք այս սխալները ու արդյունքը եղավ այն, որ մեծ գին վճարեցինք դրանց համար»,- ասել է Գատուզոն հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։