Հայ լրագրողներ կմեկնեն Ադրբեջան

Հայ լրագրողներ կմեկնեն Ադրբեջան

Մի խումբ հայ լրագրողներ նոյեմբերի 17-ին կմեկնեն Բաքու՝ ավելի վաղ համաձայնեցված փոխադարձ վստահության միջոցառումների շրջանակում: Այս մասին ադրբեջանական Turan գործակալությանը հայտնի է դարձել Ռիգայում ընթացող «Արևելյան գործընկերության մեդիա համաժողով 2019»-ի ընթացքում: Հաղորդվում է, որ հայ լրագրողները կայցելեն մի շարք պետական կառույցներ և հանդիպումներ կունենան փորձագետների հետ: Լրագրողների փոխադարձ այցը նախատեսվել էր պետությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ որպես փոխադարձ վստահության ամրապնդման ուղղությամբ մարդասիրական միջոցառում: Նույն պայմանավորվածության շրջանակում համաձայնություն էր ձեռք բերվել զոհվածների մարմինների և ռազմագերիների փոխանակման վերաբերյալ: Ակնկալվում է, որ դրանից հետո տեղի կունենա ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այց Հայաստան: Որոշ տեղեկություններով, այս փոխայցելությունները կարող են շարունակություն ունենալ։

Մենք այս տեղեկությունը փորձեցինք ստուգել ՀՀ արտգործնախարարությունից։ Նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ասաց, որ ոչ հերքում և ոչ էլ հաստատում է լուրը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։