ՆԳ նախարարը՝ արցախցի երիտասարդի խոշտանգման դեպքի մասին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է արցախցի Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման դեպքին, նշելով, որ ոչ մի բանի հակված չէ հավատալու, եթե կարիք լինի կրկնակի փորձաքննության, այդպես էլ կլինի:
Նախարարը ընդգծել է, որ Քննչական կոմիտեն պետք է նորից հարցաքննի ոստիկաններին և տուժողին, ինչպես նաև իրականանա առերեսում և բոլոր անհրաժեշտ դատավարական գործողությունները: Ավելացրել է, որ առանց այդ գործողությունների գնահատական տալը անիմաստ կլինի, քանի որ դա կարող է լինել միայն միակողմանի։ Նա նաև ընդգծել է, որ որպես ՆԳ նախարար, իր նպատակն է օբյեկտիվորեն հասկանալ իրավիճակը:
Կարծիքներ