Ձերբակալվել է այն անձը, ով սպառնացել էր սպանել Իսրայելի վարչապետին

Ձերբակալվել է այն անձը, ով սպառնացել էր սպանել Իսրայելի վարչապետին

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է այն տղամարդուն, ով սպառնացել էր այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին եւ նրա ընտանիքին սպանել։ Վերջինս իր սպառնալիքը հնչեցրել էր սոցկայքերի միջոցով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, այդ տղամարդուն հայտնաբերել են իսրայելական կիբեր-ոստիկանության ներկայացուցիչները։ Հայտնի է նաեւ, որ կասկածյալ տղամարդը բնակվում է Իսրայելի հյուսիսում։ Հետաքննությունը շարունակվում է։ Առաջիկայում կասկածյալ տղամարդը կկանգնի դատարանի առաջ Ռիշոն-լե-Ցիոնում։