Քիչ առաջ պարզ դարձավ, որ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն հրաժարականների շարքն այսքանով չի ավարտվել: ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց մեր այն տեղեկությունը, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Մեր այն հարցին, թե կա՞ն այլ աշխատակիցներ, մասնավորապես՝ փոխնախարարներ, որոնք ազատման դիմումներ են ներկայացրել, խոսնակն ասաց, որ ինքը կարող է խոսել միայն նախարարի հրաժարականի մասին:
Մեր աղբյուրներն ասում են, որ սրանով հրաժարականները չեն սահմանափակվի։ Մեր տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնի ամենահավանական թեկնածուն ներկայիս փոխնախարար Ժաննա Անդրեասյանն է։