ԱԳՆ-ից մինչև ՊՆ. Փեզեշքիանը նշել է նախարարների՝ իր թեկնածուներին

ԱԳՆ-ից մինչև ՊՆ. Փեզեշքիանը նշել է նախարարների՝ իր թեկնածուներին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱԳ նախարարի և պաշտպանության նախարարի պաշտոններում առաջարկել է Աբբաս Արաղչիի և Ազիզ Նասիրզադեի թեկնածությունները։

Այս մասին հայտնում է Փեզեշքիանի մամուլի ծառայությունը։ 2017-ից 2021 թվականներին Արաղչին աշխատել է որպես արտաքին գործերի փոխնախարար բարեփոխիչ նախագահ Հասան Ռոհանիի երկրորդ կառավարությունում։ Նա երկար ժամանակ գլխավորել է իրանական պատվիրակությունը միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններում։ Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ (1980-1988) ծառայել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում։

Ներկայումս նա Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղարն է։ Գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադեն ներկայումս զբաղեցնում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը։ Բոլոր թեկնածուները պետք է ստանան խորհրդարանի հավանությունը: Փեզեշքիանը օրենսդիրներին է ներկայացրել նաև նավթի նախարարության նախկին փոխղեկավար Մոհսեն Փաքնեջադի թեկնածությունը Իրանի նավթի նախարարի պաշտոնում, Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմմատիի թեկնածությունը՝ էկոնոմիկայի նախարարի և Էսմայիլ Խաթիբի թեկնածությունը՝ հետախուզության նախարարի պաշտոնում։ Խաթիբը նախորդ կառավարության միակ նախարարն է, ով պահպանում է նախարարական պորտֆելը։