Իրանցի վարորդները ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում

Իրանցի վարորդները ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում

Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցի ոստիկանների կողմից ձերբակալված իրանցի վարորդները, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում։ Այս մասին  լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

«Այս ուղղությամբ ռուս սահմանապահներն աշխատում են, այս պահին նաև բանակցություններ են ընթանում, նաև Իրանն է իր դիվանագիտական խողովակներով աշխատում։ Այս առումով խնդիրը մեծ հաշվով մեր դաշտում չէ»,- նշեց Սուրեն Պապիկյանը: