Մահացել է Արմեն Աշոտյանի մայրը

Մահացել է Արմեն Աշոտյանի մայրը

Այսօր առավոտյան տեղեկացանք, որ երեկ գիշերը կյանքից հեռացել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մայրը: Նա տևական ժամանակ վարակված էր կորոնավիրուսով և ծանր վիճակում գտնվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Նրա կյանքը, սակայն, փրկել չի հաջողվել: Տեղեկությունը հաստատեցին Աշոտյանի կուսակիցները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արմեն Աշոտյանը մոր մասին բանաստեղծություն էր գրել իր էջում` աղոթքով, որ մայրը փրկվի:

«Հրապարակի» խմբագրությունն իր ցավակցությունն է հայտնում Արմեն Աշոտյանին ու նրա ընտանիքի անդամներին` հարազատի ծանր կորստյան կապակցությամբ: