ԳՇ-ն արդեն իր քայլը կատարել է, արդեն հանրությունը պետք է անի հետեւություններ

ԳՇ-ն արդեն իր քայլը կատարել է, արդեն հանրությունը պետք է անի հետեւություններ

Չկա անփոխարինելի որեւէ մարդ։ Նա չի կարող որեւէ բանակցություն վարել որեւէ երկրի որեւէ քաղաքական գործչի հետ կամ որեւէ ֆորմատով նա չի կարող որեւէ բանակցությունների ներկա լինել։ Նրա՝ մեկ ժամ ավելի մնալը լուրջ վտանգ է սպառնում մեր երկրի անվտանգությանը։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը։

«Ես գիտեմ, որ Օնիկ Գասպարյանը, ընդհանրապես ԳՇ-ն սկզբունքային է։ Չեմ կարծում, որ նրանք հետքայլ կանեն իրենց որոշումից, այդ դեպքում արդեն  լուրջ վտանգ կսպառնա, եթե բանակն անում է հայտարարություն եւ փոխվում է այդ հայտարարությունը։ԳՇ-ն արդեն իր քայլը կատարել է, արդեն հանրությունը պետք է անի հետեւություններ։ Եթե Օնիկ Գասպարյանի կողմից կլինի առաջարկություն, մենք պատրաստ ենք հանդիպել»,-ասաց Բաղդասարյանը։