Վիճաբանություն՝ ավագանու նիստին. տեսանյութ

Վիճաբանություն՝ ավագանու նիստին. տեսանյութ

Երեւանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նսիտին վիճաբանություն տեղի ունեցավ «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանի եւ իմքայլականներից ոմանց միջեւ։

«Իմ քայլից» Տիգրան Գալստյանն ասաց, որ  իրենց համար հրատապ հարց է աղբահանության խնդիրը, սակայն կարեւոր է նաեւ կադրային քաղաքականությունը։

Նա նշեց, որ փորձել է աղբի կուտակումների վերաբերյալ քաղաքացիների բողոքը փոխանցել Արաբկիրի թաղապետին, վերջինս կամ զանգերին չի պատասխանել, կամ էլ  անհեթեթ պատասխան է տվել. «Իրականացրեք կադրային լուրջ փոփոխություններ»։

Այս ելույթի ընթացքում «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն ասաց, թե Արաբկիրր թաղապետը զբաղված է վարկեր տալով, չի աշխատում։

Տեղից իմքայլական ավագանու անդամներից մեկն ասաց, որ պետք չէ անձնական հարցերի հիման վրա նման հայտարարություններ անել, Խաչատրյանն էլ հակադարձեց՝ իր խոսքը հիմնված է հայտարարությունների վրա։