Փակել են Սոթքի հանքավայր տանող ճանապարհը

Փակել են Սոթքի հանքավայր տանող ճանապարհը

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Սոթքի հանքավայրի աշխատակիցները փակել են դեպի հանքավայր տանող ճանապարհը։ Բանն այն է, որ հանքի մի մասը Ադրբեջանին անցնելուց հետո հանքը աշխատում է կիսով չափ, ինչը և հանգեցրել է աշխատավարձերի կրճատմանը, մասնավորապես՝ աշխատողները 4 ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել, իսկ նախորդ ամսվանը ստացել են կիսատ։

Աշխատողներից մեկը մեզ ասաց, որ ճանապարհը փակ են պահելու, քանի դեռ իրենց հետ ղեկավարությունը չի հանդիպել և հարցը չի լուծել։