Անպատասխանատուները չպիտի մեզ հետ աշխատեն

Անպատասխանատուները չպիտի մեզ հետ աշխատեն

«Համապատասխան միջոցներ ձեռնարկեք, որպեսզի վերականգնեն կամ փոխարինեն նստարանները, պատասխանատվությունը դրվում է մատակարարի վրա։ Պետք է խնդրեմ, որ նման դեպքերը չարձանագրվեն համացանցում, որովհետև դուք բոլորդ աշխատակիցներ ունեք։ Նման գործելաոճն անընդունելի է մեզ համար»։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով զեկուցմանը, որ Մալաթիա-Սեբաստիայում տեղադրված նոր նստարանների որակը չի համապատասխանում քաղաքապետարանի կողմից պահանջված թե գնին, թե որակին:

«Չեմ ուզում կանխավարկած ունենալ, որ այդտեղ քրեական տարրեր կան, բայց եթե նույնիսկ անպատասխանատու վերաբերմունք է իրենց աշխատանքին, այդ մարդիկ չպետք է մեզ հետ աշխատեն», - նշել է նա: