Ովքեր են ամենահեղինակավոր 3 դատավորները

Ովքեր են ամենահեղինակավոր 3 դատավորները

HelpCourt 2019 դատական վարկանիշավորման ավարտին մնացել է ընդամենը 1 ամիս: Փաստաբանների կողմից դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվելու է սույն թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին: Այս մասին հայտնում է Help Court-ը։ Ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորին, ավանդույթի համաձայն, փոխանցվելու է «Թափանցիկ ձեռք 2019» խորհրդանշական հուշանվերը:

Համակարգում գնահատում են միայն փաստաբանները: Այս պահին ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորն Ալեքսանդր Ազարյանն է («Թափանցիկ ձեռք 2018»-ի մրցանակակիր) - վերաքննիչ քրեական դատարան (վարկանիշը՝ 105)։ Հիշեցնենք՝ նա առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորն է։ 2-րդ հորիզոնականում Դավիթ Բալայանն է՝  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (վարկանիշը՝ 97)։ Նա ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին է։ 3-րդ հորիզոնականում Դավիթ Հարությունյանն է, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (վարկանիշը՝ 79)․ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, «Կրակեմ Հրաչ» մականունով հայտնի Հրաչյա Հարությունյանի որդին է։

Հիշեցնենք, որ 2018թ. վարկանիշավորման արդյունքներով՝  Ազարյանն ու Բալայանը կրկին համապատասխանաբար զբաղեցնում էին 1-ին և 2-րդ հորիզոնականները: Հարությունյանի վարկանիշն այս տարի բավականաչափ բարձրացել է, ու 9-րդ հորիզոնականի (վարկանիշը՝ 47) փոխարեն այս պահի դրությամբ 3-րդ հորիզոնականն է (վարկանիշը՝ 79):

Վարկանիշավորման գործընթացը շարունակվում է.