Կշարունակենք մարդասիրական և վերականգնողական աջակցություն ցուցաբերել. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Կշարունակենք մարդասիրական և վերականգնողական աջակցություն ցուցաբերել. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հայտնում է․

«ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը, ողջ հայ ժողովրդի հետ միասին, ոգեկոչում է բոլոր նրանց, ովքեր զոհվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, և իր անկեղծ ցավակցությունն է հայտնում բոլոր ընտանիքներին, վիրավորներին և տուժածներին:

ՄԱԿ-ի Միչգերատեսչական արձագանքման պլանի միջոցով և մեր գործընկերների հետ միասին՝ մենք կշարունակենք մարդասիրական և վերականգնողական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից տեղահանված և Հայաստանում ապաստանած անձանց և տուժած համայնքներին»։