Ինձ սարսափեցրեց Հրայր Թովմասյանի աղջկան թիրախավորողի կենսագրության այդ մասը

Ինձ սարսափեցրեց Հրայր Թովմասյանի աղջկան թիրախավորողի կենսագրության այդ մասը

Ավելի քան համոզված էի, որ մարդը,  ով թիրախավորում է ընտանիքի անդամներին,  երեխաներին, բանակում ծառայած չի լինի։ Բանակը կոփում է մարդուն։ Ժողովրդական խոսք է՝ թող բանակ գնա, որ ապրելու հարգը իմանա։ Հենց այդ համոզվածությամբ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի կենսագրությունն էի որոնողականով փնտրում։ Չկար ու չկար։ Դե որտեղի՞ց լիներ, մարդը պիտի անցած ուղի ունենա, ինչ որ բան արած լինի, որ կենսագրությունն ինչ որ տեղ երևա։ Ստիպված սկսեցի փնտրել նրա կենսագրությունը՝  ավագանու անդամների ցուցակի մեջ և․․․ գտա ։ Կենսագրության մեջ ինձ սարսափեցրեց այն փաստը, որ երիտասարդը ընդամենը 19 տարեկան է և ուսանող։ Այսինքն նա էլ, ինչ որ տեղ «երեխա» է։ Հետաքրքիր է, այդ «երեխան» ու՞մ միջնորդությամբ է «ավագանու անդամ դարձել», ո՞ր արժանիքի համար։ Սևերին թիրախավորելու՞ համար։ Ու այն հանգամանքը, որ նա բանակում չի ծառայել, հաստատվեց։ Հիմա մտածում եմ՝ «կրակի բերանն են տվել մեկին», որին իրենք են բերել, բայց նա, ով բերել է նրան, պիտի ճանաչվի՞ սեր ու հանդուրժողականություն տարածո՞ղ․․․

Ծնվել է 1999թ. փետրվարի 23-ին, Երևանում։
2005-2013թթ. սովորել է Երևանի Լև Տոլստոյի անվան հ. 128 միջնակարգ դպրոցում:
2013-2016թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջը:
2016թ. ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան`ֆինանսական ֆակուլտետ և մինչ օրս ուսանում է:
2016թ. անցել է պրակտիկա «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում:
2015 թվականից հանդիսացել է ՏԻՄ և համապետական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, հետագայում նաև «Ելք» դաշինքի վստահված անձ:
2017թ. աշխատել է «Ռոստելեկոմ» ընկերությունում` որպես ակտիվ վաճառքի մասնագետ:

2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջի լուսանկարն է հրապարակել և կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։