Նախաձեռնությունը ունենալու է իր շարունակությունը ավելի բազմավեկտոր, մեծածավալ. #SutNikol նախաձեռնություն

Նախաձեռնությունը ունենալու է իր շարունակությունը ավելի բազմավեկտոր, մեծածավալ. #SutNikol նախաձեռնություն

«Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, 
Այսօր՝ ապրիլի 15-ին, ժամը 15:00-ին Բաղրամյան 1/27 հասցեում տեղի է ունենալու #sutNikol նախաձեռնության համակարգող խմբի մամլո ասուլիսը:

Ապրիլի 1-ին տեղի ունեցած #sutNikol ֆլեշմոբը ցույց տվեց, որ Հայաստանում ստի ու կեղծիքի միջոցով իշխանությունը զավթած քաղաքական ուժի նկատմամբ հանրային վերաբերմունքը համընկնում է #sutNikol նախաձեռնության ունեցած պատկերացումներին: Պայմանավորված ապրիլյան քառօրյա պատերազմի օրերով՝ մենք դադարեցրինք հասարակության շրջանում և ֆեյսբուքյան տիրույթում բավական բուռն արձագանք ստացած ակցիան:

Այսօր վաղ առավոտից #sutNikol նախաձեռնությունը վերսկսել է իր գործողությունները ոչ միայն Երևանում, այլ նաև՝ Սիսիանում, Վանաձորում, Մարալիկում, Գյումրիում, Էջմիածնում, Ախուրյանում և Ամասիայում: Ակցիային մասնակցել է 32 անձ, որոնցից 12-ի, այդ թվում՝ նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի և Արթուր Դանիելյանի նկատմամբ կիրառվել է վարչական ձերբակալում:

Նախաձեռնությունը ունենալու է իր շարունակությունը ավելի բազմավեկտոր, մեծածավալ, կարևոր և հետաքրքիր փուլերով, որոնց մասին կհայտարարվի ասուլիսի ընթացքում:

Հարգանքով՝ 
«#sutNikol» նախաձեռնության համակարգող խումբ»,- գրված է Ադեկվադ-ի ֆեյսբուքյան էջում։