Վիլեն Գաբրիելյանը նշանակվել է փորձագիտական կենտրոնի տնօրեն

Վիլեն Գաբրիելյանը նշանակվել է փորձագիտական կենտրոնի տնօրեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճողը) դիմել էր դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:

Խոսքն «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնի համար կայացած մրցույթի մասին է, որում հաղթող է ճանաչվել երեք անձ:

Այսօր նշանակումը կատարվել է եւ Վիլեն Գաբրիելյանը նշանակվել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնում:  

Հավելենք, որ Գաբրիելյանը մասնագիտությամբ դեղագետ է. երկար ժամանակ մասնագիտական ծառայություն է մատուցել սահմանամերձ Քարվաճառում:

Այս մասին «Հրապարակը» հայտնել էր օրեր առաջ։