Թանկ կվճարի. ինչու՞ է Թրամփը սպառնում Սվիֆթին

Թանկ կվճարի. ինչու՞ է Թրամփը սպառնում Սվիֆթին

Երգչուհի Թեյլոր Սվիֆթը «իր գինը» կվճարի նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին հրապարակայնորեն սատարելու համար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը, փոխանցում է The Hill-ը։

«Ես Թեյլոր Սվիֆթի երկրպագուն չեմ... Որքան գիտեմ, նա միշտ աջակցել է դեմոկրատներին, և, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի դրա համար գին վճարել երաժշտական ​​բիզնեսում», - նշել է նախկին նախագահը։
Թրամփը նշել է, որ երգչուհու համար «միայն ժամանակի խնդիր է» աջակցել Հարիսին, քանի որ, ըստ նրա, Սվիֆթը «շատ ազատական ​​հայացքներ ունի»։

Հիշեցնենք՝ երեկ Թեյլոր Սվիֆթը հայտարարել էր, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կքվեարկի Քամալա Հարիսի օգտին։ Նա այդ հայտարարությունն արել է Հարիսի և Թրամփի հեռուստաբանավեճի ավարտից հետո. «Ես քվեարկելու եմ Քամալա Հարիսի և Թիմ Ուոլսի օգտին 2024 թվականի նախագահական ընտրություններում»,- գրել է նա Instagram-ում՝ Հարիսին շնորհալի առաջնորդ անվանելով։