Թրամփը կրկին անհարմար վիճակում է հայտնվել

Թրամփը կրկին անհարմար վիճակում է հայտնվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտնվել է անհարմար վիճակում։ Նա անզգուշորեն հանրայնացրել է Մեքսիկայի հետ ԱՄՆ կնքելիք միգրացիոն համաձայնագրից, որը դեռեւս համարվում է կոնֆիդենցիալ փաստաթուղթ։ BBC-ի հաղորդման համաձայն, Սպիտակ տան ղեկավարը, լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ փաստաթուղթը, որը պահում է ձեռքում, գաղտնի է եւ հրաժարվել է բովանդակության մասին խոսել, սակայն լուսանկարիչները կարողացել են փաստաթուղթը այնպես նկարել, որ բովանդակությունը վերծանել հնարավոր է եղել։ Փաստաթղթում խոսվում է երրորդ ապահով երկրի մասին։ Եթե Մեքսիկան այդպիսին ճանաչվի ապա ԱՄՆ ապաստանի հայցերը արդեն կվերահասցեավորվեն լատինա-ամերիկյան այդ պետությանը։