Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են անում

Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են անում

Ոսկու շուկայի աշխատակիցները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են չեղարկել հարկերի բարձրացման որոշումը, որն իրենց խոսքով անհամատեղելի է փոքր բիզնեսի հետ։
Ակցիայի մասնակիցները Կառավարության որոշումը համարում են «կարմիր գիծ»։

«Մեզ թուղթ են տվել, որ մեր սեղանի եղածը պետք է գույքագրենք։ Ասենք՝ ես ցույց եմ տվել 5 կգ ոսկի, հետո հարկայինը եկավ կշռեց, դարձավ 5կգ 200գ, ասելու է՝ էդ 200 գրամի փաստաթուղթը ցույց տուր, ես էլ չունեմ այդ փաստաթուղթը, ստացվում է, որ չհաշված 10% շրջանառության հարկը, 20% էլ տուգանք են մեզ վրա դնում»,- ասաց տնտեսվարողներից մեկը՝ նշելով, որ պահանջվող փաստաթղթաշրջանառությունն ապահովելու համար ամեն մեկն իր սեղանի կողքին պետք է մեկ հաշվապահ պահի, որն անհնար է, և որ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ իրենց հետ ոչ մի քննարկում չի եղել։

«Կառավարության նոր որոշման համաձայն, առաջվա 5%-ը դառնում է 10%, և եթե ձեռքբերման թուղթ էլ ցույց չես տալիս, 20% էլ ավելանում է»,- ասում են տնտեսվարողները՝ նշելով, որ հարկերը կրկնապատկվում են։