Հռոմում պահանջում են արգելել ձիակառքերով տեղափոխումները

Հռոմում պահանջում են արգելել ձիակառքերով տեղափոխումները

Հռոմում կենդանիների իրավունքների պաշտպանները պահանջել են ամբողջովին արգելել ձիակառքերով մարդկանց տեղափոխումը։ Այս մասին հայտնում է Independent պարբերականը։ Նման պահանջի հիմք է հանդիսացել կառքերից մեկի վթարի ենթարկվելը, որի հետեւանքով վնասվել էր ձիու ոտքը։ Կենադանապաշտպանները պահանջել են Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիից դադարեցնել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքն ու արգելել ձիակառքերով տուրիստների տեղափոխումը քաղաքի տարածքում։