Եվրոպայում ուժեր կան, որոնք հրահրում են հայ ռևանշիստներին․ Իտալիայի ԱԳ փոխնախարար

Եվրոպայում ուժեր կան, որոնք հրահրում են հայ ռևանշիստներին․ Իտալիայի ԱԳ փոխնախարար

Իտալիայի փոխարտգործնախարար Էդմոնդո Չիրիելին հարցազրույց է տվել երկրի առաջատար Formiche լրատվամիջոցին՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նա անպատշաճ է համարել իտալական ընդդիմադիր «Հինգ աստղերի շարժում» Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի կոչերը Եվրամիության և Եվրախորհրդարանի պաշտոնյաներին և նշել, որ դրանք խաթարում են մինչ այժմ ձեռք բերված խաղաղության համաձայնագրերը։
Նրա խոսքով, Եվրոպան և Իտալիան պետք է հատուկ աշխատեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտ միջավայր ստեղծելու համար։

Իտալացի դիվանագետը նշել է, որ, ցավոք, Եվրոպայում միշտ էլ եղել են հայկական ռեւանշիզմի և հայկական ազգայնականության հրահրողներ՝ Երևանին մոլորեցնելով միջազգային իրավունքով չօժտված հարցերում։