Ամերիկացի զինվորականներ են վիրավորվել
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ մի քանի ամերիկացի զինվորականներ են վիրավորվել Իրաքում գտնվող Այն-էլ-Ասադ ռազմաբազայի վրա իրականացված հարձակման հետեւանքով։ Հիշեցնենք, որ ռազմաբազան օգտագործվում է Վաշինգտոնի գլխավորած կոալիցիոն ուժերի կողմից։ Պենտագոնից նաեւ հայտնել են, որ ամենայն հավանականությամբ Այն-էլ-Ասադի ռազմաբազան ենթարկվել է հրթիռային հարձակման։ Այլ մանրամասներ Պենտագոնը չի հաղորդել տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
Կարծիքներ