Դուք գալիս եք ստեղծելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր ապագան

Դուք գալիս եք ստեղծելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր ապագան

Ճիշտ ձևավորել նոր աշխատակիցներից կազմված անձնակազմը, մոտիվացնել և զարգացնել նրանց՝ կազմակերպության ռազմավարական նպատակներին հասնելու համար. սա է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ առջև դրված գլխավոր նպատակներից մեկը: 

Օրերս Բանկի թիմն արդյունավետ և դրական հույզերով լի օր անցկացրեց Վանաձոր քաղաքում, որտեղ կազմակերպվել էր հանդիպում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ 9 մասնաճյուղերի նոր աշխատակիցների հետ: 

Հանդիպման նպատակը կորպորատիվ մշակույթ ձևավորելն էր, որպեսզի յուրաքանչյուր աշխատող իրեն զգա թիմի մի մասնիկը, հասկանա աշխատանքի իր դիրքից բխող  պատասխանատվությունը, տիրապետի Բանկի առաքելության, զարգացման և տեսլականի մասին տեղեկատվությանը, կիսի բրենդի արժեքները: 

«Դուք գալիս եք ստեղծելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր ապագան՝ մեր հաճախորդների և ինքներդ ձեր համար»,-նորեկներին իր խոսքն ուղղեց ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանը:  

Նոր աշխատակիցներին ներկայացվեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ռազմավարական ուղղությունները, խոսվեց այն մասին, թե ինչպես արդարացնել հաճախորդների սպասումները, ինչպես է ձևավորվում փոխգործակցությունը Բանկի գլխամասի և մասնաճյուղերի միջև:

Լսվեցին նաև նրանց կարծիքները՝ աշխատանքային նոր միջավայրում հարմարվելու, հնարավոր խնդիրների հետ բախվելու, մյուս մասնաճյուղերի աշխատակիցների հետ հարաբերվելու վերաբերյալ: 

Հետաքրքիր և արդյունավետ զրույցի արդյունքում մասնակիցները եկան այն եզրակցության, որ նման  հանդիպումները հնարավորություն են տալիս միմյանց ավելի շատ վստահել և դա շատ է օգնում նոր բարձունքներ նվաճելիս: 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կարևորելով Հայաստանի բանկային շուկայում երիտասարդ, տաղանդավոր և աշխատասեր անձնակազմի առկայությունը` շարունակելու է սկսնակների համար իրականացնել մասնագիտական ​​ոլորտում նոր հորիզոններ բացահայտելու քաղաքականությունը:  

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…