Ուժգին երկրաշարժ՝ Ալյասկայի ափերի մոտ

Ուժգին երկրաշարժ՝ Ալյասկայի ափերի մոտ

5,8 մագնիտուդ ուժգնությամբ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել ամերիկյան Ալյասկա նահանգի ափերի մոտ։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Համաձայն տվյալների, էպիկենտրոնը գտնվում է մոտ 300 հազար բնակչություն ունեցող Աքորիջ քաղաքից 679 կմ դեպի հարավ-արեւմուտք։ Օջախի խորությունը կազմում է 25 կմ։ Ավերածությունների, տուժածների եւ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգի մասին եւս չի հաղորդվել։