Դանակահարություն`Երևանում. 2 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց

Դանակահարություն`Երևանում.  2 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 18-ին, ժամը 21։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են ընդունվել երկու դեռահաս դանակահարված տղաներ

16-ամյա տղայի մոտ արձանագրվել է ձախ աճուկային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք: Վիճակը միջին ծանրության է, նկատվում է դրական դինամիկա և առողջության կայունացում: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

17-ամյա տղայի մոտ էլ արձանագրվել է գոտկային շրջանի բազմակի և ձախ թիակային շրջանի կտրած-ծակած վերքեր: Վերջինիս մոտ ևս նկատվում է դրական դինամիկա և վիճակի կայունացում: Երկուսն էլ շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ: