Մե՛նք ենք մեղավոր, որ ինքն ու կինը մեզ վրա ծիծաղում են․․․
Ընթերցողներ ունեմ, որոնք ամենօրյա կապի մեջ են ինձ հետ ու շատ են օգնում՝ իրենց ճշգրիտ դիտարկումներով։ Լրագրողի երկու աչքը շատ քիչ է, այն միայն իր շրջակայքը կարող է ընդգրկել, բայց երբ կողքից բազում աչքեր են նայում ու իրենց տեսադաշտը միավորում քոնի հետ, ներդաշնակ տեսադաշտ է ստացվում։ Ասեմ, որ իմ ընթերցողների մեծ մասը փորձառու մարդիկ են՝ տարբեր բնագավառներում առաջատար ղեկավարներ են եղել, նրանք վաղուց վայելում են իրենց հանգիստը, բայց չեն կարողանում համակերպվել այս վիճակի հետ։ Զանգում ու ասում են՝ մե՜նք ենք մեղավոր, որ դա նման բաներ է անում․․․
Հենց նոր ինձ զանգարահարեց ընթերցողներիցս մեկը, ով 87 տարեկան է և չի կարողանում հանդուրժել այս վիճակը։ Հասկանալի պատճառով նրանց թիրախի տակ չեմ դնում ու չեմ հրապարակում ինքնությունը։ Գիտե՞ք ինչ է պատմում․ «80-ականներին Աբովյանի շրջկոմի քարտուղարը Բարիկյանն էր։ Հացավան գյուղ է գնում, որ կոլխոզի նախագահին հանդիպի։ Բերքահավաքի եռուն շրջանն էր, երբ օրը տարի էր կերակրում։ Ասում են, որ հարսանիքի է։ Շրջկոմի քարտուղարը խելագարվում է՝ ո՞նց թե հարսանիքի է, բերքահավաքի այս թեժ շրջանում հարսանիքի՞ է։ Հարսանիքից բերել է տալիս, թքում, մրում ու երկու օր հետո հեռացնում պաշտոնից»։ Պատմածի իմաստը հասկանում եք։ Ասում է՝ մենք ենք հանդուրժում, , որ տարածքներ, երկիր հանձնողը հարսանիք վայելի, հեծանիվ քշի։ Մենք ենք հանդուրժում, որ մեր ողբի ֆոնին ինքը խրախճանքներ անի ու մեզ վրա ծիծաղի։
Հայաստանը կործանման եզրին կանգնած, Նիկոլ Փաշինյանը մեկ ամսով արձակուրդ է մեկնում, մանկական խաղերով զբաղվում ու հարսանիքներով ու խրախճանքներով զբաղվում։ Հրապարակում մի հոդվածի գրառում եմ կարդում ու սարսափում․
Ռուզաննա Մուրադյան
Այդ հեծանիվով վիդեոն (տեսանյութ) դիտելիս, հարազատիս ընկերը բարկացել էր և 2 ժամ անց ինֆարկտից մահացել։ Տեսնես ի՞նչ զգում մարդ արարածը, երբ իմանում է, որ իր անխոհեմ քայլի պատճառով մարդ է մահացել։
Այսինքն ինքը տեղյակ է, որ թուլացած, ուժասպառ ժողովրդի ներվերի վրա է խաղում։ Որ մարդու ջղերը էլ իր խաղերը տեսնելուց չեն դիմանում։ Ինքը հենց դա է ուզում՝ մաղե՜լ մաղե՜լ ու ինչքան կարելի է մաղե՜լ ժողովրդին։ Ընթերցողս նաև մի դեպք է պատմում․ «Զովքում ղեկավար պաշտոնի էի։ Անձրևացման աշխատանքներ էին արել։ Կարեն Դեմիրճյանը գալիս է, որ մեզ շնորհավորի՝ աշխատանքը պատվով ավարտին հասցնելու համար ։ Երբ ուզում են նկարել, նա թույլ չի տալիս։ Ասում է՝ իմ գործը աշխատելն է, իմ գործից դուրս հո՞ բան չեմ արել»։ Ասում ու թոնթորում է՝ բա ղեկավարը կախիչի համար էլ իրեն սելֆի անել կտա։ Այս ի՞նչ ցավի մեջ ենք ընկել։ Ասում ու ամփոփոփում է, մե՛նք ենք մեղավոր, որ ինքն ու կինը մեզ վրա ծիծաղում են․․․ Անընդհատ իրենց ենք մեղադրում, բայց մեղավորը մենք ենք ու դա չենք գիտակցում։ Մեղադրում ենք նրան, որ մեզ վրա ծիծաղում են։
Կարծիքներ