Ադրբեջանում 44-օրյա պատերազմի զոհերի թիվը մոտենում է 3000-ի սահմանին․ պաշտոնական 

Ադրբեջանում 44-օրյա պատերազմի զոհերի թիվը մոտենում է 3000-ի սահմանին․ պաշտոնական 

Ադրբեջանի Զինվորական դատախազությունը տեղեկացնում է, որ զինդատախազության կողմից իրականացվել է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ավելի քան 2889 զոհվածի դիակի նույնականացում։ Ընդ որում, 1481 զոհվածի նույնականացումը կատարվել է բացառապես հատուկ փորձաքննությունների, ներառյալ նաեւ ԴՆԹ անալիզների օգնությամբ։ Թե դեռ քանի զոհված զինվորականի նույնականացում դեռ չի հաջողվել իրականացնել, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը չի հայտնում։