«Հրապարակ». Ինչ ֆորմատով կմասնակցի Արցախի նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն

«Հրապարակ». Ինչ ֆորմատով կմասնակցի Արցախի նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն

Արցախում սպասվող նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն անպայման մասնակցություն է ունենալու, թե ինչ ֆորմատով՝ կորոշեն հուլիսի 5-8-ը Արցախում սպասվող ՀՅԴ ժողովում։ «Այդ ժողովից հետո կներկայացնենք մեր դիրքորոշումը»,- ասել է պատգամավոր Դավիթ Իշխանյանը։

ՀՅԴ-ն աջակցելու է Արայիկ Հարությունյանի՞ն։ «Կարո՞ղ եք ասել՝ որտեղի՞ց այդ տեղեկությունները»։ Ինքը նախօրեին է «գործի բերումով» հանդիպել Հարությունյանին, բայց նման խոսակցություն չեն ունեցել․ «Դաշնակցությունը միշտ էլ Դաշնակցություն է՝ անկախ նրանից, թե ինչպիսի կարգավիճակում է»։ Բացառո՞ւմ եք, որ կաջակցեք Ա․ Հարությունյանին։ «Ես չեմ կարող կանխորոշել, կանխատեսել։ Որեւէ քննարկում՝ որեւէ մեկին աջակցելու վերաբերյալ, Արցախի ՀՅԴ կառույցը չի ունեցել»։