Որոնք են «all inclusive»-ի դրական կողմերն ու ռիսկերը

Որոնք են «all inclusive»-ի դրական կողմերն ու ռիսկերը

Թուրքական տուրիստական ոլորտի ներկայացուցիչները մտադիր չեն հրաժարվել «all inclusive» համակարգից, քանի որ այն գրավիչ է ու ձեռնտու ինչպես տուրիստների համար, եւ հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Հյուրանոցատերերի ֆեդերացիայի ղեկավար Օսման Այլըքը ռուսական РИА Новости-ի հետ զրույցի ընթացքում։ ««Ամեն ինչ ներառված է» համակարգը կշարունակի գործել Թուրքիայում։ Խոսք անգամ լինել չի կարող, որ համակարգը հանվի։ Որոշ հյուրանոցներ, իհարկե, իրենց հայեցողությամբ կարող են տարբեր տարբերակներ օգտագործել, բայց այս համակարգը գրավիչ է հատկապես ընտանիքով, երեխաներով հանգստի եկողների համար։ Այս համակարգն օգնում է, որպեսզի տուրիստները նախապես իմանան իրենց ծախսերը եւ ըստ այդմ էլ պլաններ կառուցեն արդեն հայտնի թվերի շրջանակում։ Մենք էլ մեր հերթին արդեն նախապես գիտենք, թե ինչ ծախս պետք է անենք՝ մեր տուրիստներին գոհացնելու համար»,- ասել է Այլըքը։ Նա նաեւ ասել է, որ համակարգը նաեւ ունի իր ռիսկերը, եւ հյուրանոցների նախապես կատարված ծախսերը կարող են աճել, կապված օրինակ արտարժույթի գնային տատանման, կամ վառելիքի ու տրանսպորտի թանկացման, կամ կոմունալ ծառայությունների գների փոփոխության հետ կապված, ինչը հյուրանոցատերերը վերցնում են իրենց վրա եւ դա ոչ մի կերպ չի ազդում տուրիստի գրպանի վրա։