Հայտնի է դարձել, թե հանգստյան օրերին ինչով է զբաղվել Դոնալդ Թրամփը

Հայտնի է դարձել, թե հանգստյան օրերին ինչով է զբաղվել Դոնալդ Թրամփը

Նախագահական ժամկետի ավարտից հետո իր առաջին հանգստյան օրերը ԱՄՆ նախկին նախագահը գոլֆ խաղալու է գնացել։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ ԱՄՆ նախկին նախագահը գոլֆ է խաղացել Վեսթ-Պալմ-Բիչի իր գոլֆի ակումբում։ Թրամփին նկարել են այն պահին, երբ նա հերթական հարվածն հասցնելիս է եղել՝ կարմիր արեւապաշտպան գլխարկը գլխին, որի վրա մակագրված է եղել «Make America Great Again»։

Նշենք, որ նախագահության քառամյա ժամկետն ավարտելուց հետո, ԱՄՆ 45-րդ նախագահը բնակություն է հաստատել Մար-ա-Լագոյի իր կալվածքում։