Սարգսյանը իշխանությունը կորցրեց ապրիլյան պատերազմի պատճառով․ադրբեջանական ԶԼՄ-ներ

Սարգսյանը իշխանությունը կորցրեց ապրիլյան պատերազմի պատճառով․ադրբեջանական ԶԼՄ-ներ

2016-ի Ապրիլյան պատերազմը նպաստեց Հայաստանում Ղարաբաղյան կլանի տապալմանն ու Սերժ Սարգսյանի՝ իշխանությունից հեռացմանը։ Այս մասին հայտնել է քաղաքագետ Նադյա Դուգլասի հետ զրույցում հայտարարել է հետխորհրդային տարածքի երկրներով մասնագիտացած լրագրող Սիլվիա Շտեբերը։

Զրույցը նվիրված է եղել Հայաստանում Թավյշա հեղափոխության 1-ամյակին և տեղադրվել է Բեռլինում գործող Միջազգային և արևմտաեվրոապական հետազոտությունների կենտրոնի (ZOIS) պաշտոնական կայքում։

Այս մասին հաղորդում է Вестник Кавказа» պարբերականը։ Փորձագետն ասել է, որ 2016 –ին Հայաստանում մեծ դժգոհություն առաջացել կառավարության նկատմամբ՝ տարածքային կորուստների ու ռուսական զենքի մատակարարումներն Արբեջանին կասեցնել չկարողանալու պատճառով։

Ինչպես նաև՝ ոչ պակաս կարևոր դեր է խաղացել կոռուպցիայի գործոնը, երբ պարզվել է, որ զինվորները լավ մատակարարված չեն եղել։

Փորձագետը, խոսելով Թավշյահեղափոխության հեռանկարների մասին, վստահեցնում է, որ Երևանի արտաքին քաղաքական գիծն իշխանափոխության արդյունքում չի փոխվելու։ Նադյա Շտեբերն ընդգծել է, սակայն, որ Փաշինյանի կառավարության համար սկզբունքային է Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացումը։