Հայտնի է դարձել Մոուրինյոյի նոր աշխատավայրը

Հայտնի է դարձել Մոուրինյոյի նոր աշխատավայրը

Ժոզե Մոուրինյոն դարձել է անգլիական «Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Այս պաշտոնում նա կհաջորդի Մաուրիսիո Պոչետինոյին։ Մոուրինյոյի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023-ի ամառ։ Մոուրինյոն արդեն հասցրել է հայտարարել, որ չափազանց ուրախ է միանալու մի ակումբի, որն ունի նման փայլուն ժառանգություն եւ կրքոտ երկրպագուներ։

Թիմի ու ակադեմիայի որակը տպավորել է պորտուգալացի մարզիչին։ Ակումբի նախագահ Դանիել Լեւին էլ հայտարարել է, որ ի դեմս Մոուրինյոյի իրենք ձեռք են բերել մեր ժամանակների ամենահաջողված մարզիչներից մեկին։ «Նա մեծ փորձ ունի եւ կարող է ներշնչել թիմին»,- նկատել է Լեւին։