Լուսաճայթուկներից ութ մարդ է տուժել

Լուսաճայթուկներից ութ մարդ է տուժել

Նոր Տարվա գիշերը տեղի ունեցած հրավառության ընթացքում լուսաճայթուկներից ութ մարդ է տուժել Ֆրանսիայի Ստրաստբուրգ քաղաքում։ Այս մասին հայտնում է Voix du Nord-ը։ Տուժածները հիմնականում 5-32 տարեկան են։ Վերջիններս դիմել են քաղաքի տարբեր հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար։ Վնասվածքները եղել են հիմնականում գլխի, ձեռքերի եւ ոտքերի շրջանում։ Երկու տուժածի վնասվածքները գնահատվել են այրվացքային։ Անցյալ տարվա համեմատությամբ ամանորյա լուսաճայթուկներից տուժածների թիվը, սակայն նկատելիորեն կրճատվել է։ Անցյալ տարի բուժօգնության համար դիմել էր 30 տուժած։