Ուկրաինային կտրամադրվեն էներգահամակարգի համար նախատեսված հզոր մարտկոցներ

Գերմանիան Ուկրաինային կփոխանցի էներգահամակարգի համար նախատեսված 20-50 մետավատ հզորության ընդհանուր առմամբ՝ 200 մեգավատ հզորություն ապահովող հզոր մարտկոցներ, որոնք պետք է օգնեն այդ երկրին մեղմացնելու իր էներգահամակարգում ունեցած խնդիրները, որոնք առաջացել են վերջին օրերին ռուսական զինուժի կողմից վերջինիս հրթիռային եւ դրոնային հարձակումների թիրախ դարձնելու հետեւանքով։ Այս մասին հայտնում է Reuters -ը։ Աջակցությունը կազմակերպվել է գերմանական մի շարք խոշոր ձեռնարկությունների կողմից։
Ընդհանուր արժեքը կազմում է 140 միլիոն եվրո։ Տրամադրված մարտկոցները կարող են երկու ժամ շարունակ էլեկտրամատարարում իրականացնել 600 հազար տնային տնտեսության։ Մարտկոցները նախատեսված են ապակենտրոնացված էներգամատակարարում կազմակերպելու համար։ Դրանք կարճ ժամանակով կարող են բավականին զգալի քանակությամբ էլեկտրականություն մատակարարել սպառողներին՝ մեղմացնելով էներգետիկ ճգնաժամը։
Կարծիքներ