Ալեն Սիմոնյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել

Ալեն Սիմոնյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել

Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ հանցագրծության մասին հաղորդում է ներկայացրել։ Հաղորդումը կապված է ԱԺ-ի ամանորյա ձևավորման հետ, որը Ազգային ժողովը իրականացրել էր հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով  և արժեցել է 11 միլիոն 60.000 դրամ, գնումը իրականացվել է դեկտեմբերի 26-ին։

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով դեկտեմբերի 26-ին որևէ տոն հիշատակված չէ, իսկ Ամանորը և Ծննդյան տոները՝ նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), հետևաբար դեկտեմբերի 26-ին կազմակերպված միջոցառումը չի կարող առնչություն ունենալ հիշյալ տոնի հետ։

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևան քաղաքում տոնական միջոցառումների շարք է կազմակերպվել Երևանի քաղաքապետարանի կողմից՝ այդ նպատակով ծախսելով միլիոնավոր դրամներ։ Այսինքն, Երևան քաղաքում, որևէ այլ տոնական միջոցառում կազմակերպելու գործնական անհրաժեշտություն չի եղել։

Ըստ Էդգար Ղազարյանի՝ արդյունքում տեղի է ունեցել ՀՀ պետական բյուջեի միջոցների վատնում։