Ծավալուն ցամաքային ռազմական գործողություն են նախապատրաստում

The Wall Street Journal պարբերականը գրում է, որ Իսրայելը ծավալուն ռազմական ցամաքային գործողություն է նախապատրաստում Գազայի սեկտորում։ Համաձայն պարբերականի հրապարակման, իսրայելական ղեկավարությունը կարծում է, որ եթե գրավեն ու իրենց հսկողության տակ պահեն Գազայի սեկտորի զգալի մասը, ապա կկարողանան վերջնական հաղթանակի հասնել ՀԱՄԱՍ խմբավորման նկատմամբ։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ նրա շրջապատը այն կարծիքին են, որ ունենալով ցամաքային գործողություն իրականացնելու առնչությամբ ամերիկյան կողմի աջակցությունը, ինչպես նաեւ՝ հաշվի առնելով այն, որ Լիբանանում բավականին թուլացել է «Հըզբոլլահ» շարժման դիրքերը, իսրայելական բանակը հնարավորություն է ստացել ծավալուն գործողություններով հասնել ՀԱՄԱՍ-ի նկատմամբ հաղթանակի։
Ընդ որում, վերջնական հաղթանակի համար կարեւոր է նաեւ այն, որ Իսրայելը վերջնականապես ոչնչացնի ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելները եւ մյուս ենթակառուցվածքային օբյեկտները, ինչը կարող է տեւել ամիսներ կամ նույնիսկ տարիներ։ Նոր ռազմավարության հակառակորդներն էլ այն կարծիքին են, որ անհնարին կլինի հասնել ՀԱՄԱՍ-ի լիկվիդացիային՝ առանց հարցի քաղաքական կարգավորման։
Կարծիքներ