Դուք երաշխավորեք. դատարանը Սեյրան Օհանյանին թույլատրեց երկրից բացակայել (տեսանյութ)  

Դուք երաշխավորեք. դատարանը Սեյրան Օհանյանին թույլատրեց երկրից բացակայել (տեսանյութ)  

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռ.Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստին Սեյրան Օհանյանի պաշտպանները միջնորդեցին՝ թույլ տալ նրան մեկնել երկրից՝ պրոթեզավորում կատարելու համար: 

Միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնեց նաեւ Օհանյանը, դիմելով դատարանին, ասաց՝ դուք երաշխավորեք: 

Դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց միջնորդությունը՝ հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 4-ը բացակայել ՀՀ-ից: