Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Այս մասին հայտնում է HaberGlobal-ը։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է մոտ 4 բալ։ Օջախի խորությունը եղել է 5 կմ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ անցնող օրերին երկրակեղեւը Թուրքիայում եղել է բավական անհանգսիտ։ Էլյազըղ նահանգում տեղի ունեցած հզոր երկրաշարժը դարձել էր 39 մարդու մահվան պատճառ։ Ուժգին ցնցմանը հաջորդել էր ավելի քան երկու հարյուր հետցնցում։