Պատրաստ ենք աջակցել ՌԴ-ում Փաշինյան-Ալիև հանդիպմանը․ Կրեմլ

Պատրաստ ենք աջակցել ՌԴ-ում Փաշինյան-Ալիև հանդիպմանը․ Կրեմլ

Կրեմլը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հաջորդ հանդիպման անցկացմանը։

Հարցին, թե հնարավո՞ր է մինչև տարեվերջ Ռուսաստանում անցկացվի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հաջորդ հանդիպումը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է.

«Ռուսաստանը, իհարկե, պատրաստ կլինի ամբողջապես աջակցել իր տարածքում նման հանդիպում անցկացնելուն»։

Կրեմլի ներկայացուցիչը չի բացառել, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի այդպիսի հանդիպում կարող է կայանալ Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ամանորյա ավանդական ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում։