Խափանումներ «Ինստագրամի» աշխատանքում

Խափանումներ «Ինստագրամի» աշխատանքում

«Ինստագրամ» սոցկայքի օգտատերերը բողոքել են, որ սոցկայքի աշխատանում կան խափանումներ։ Այս մասին հայտնում է Downdetector կայքը, որը մասնագիտացած է հայտնի համացանցային ռեսուրսների աշխատանքի ուսումնասիրությամբ։ Բողոքները հիմնականում եղել են ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Իսպանիայից, Իտալիայից եւ այլ երկրներից։ Խնդիրները հիմնականում եղել են նորությունների լրահոսի թարմացումների, նույնականացման եւ կայքի ընդհանուր վիճակի հետ։